Թեստեր
Ինչպե՞ս եք դիմակայում սթրեսին
Գերժամանակակից այս աշխարհում մեզ «հանգիստ» չեն թողնում սթրեսները: Նրանք ամենուր են, ամեն քայլափոխին: Շրջապատն իր հերթին է նպաստում սթրեսային իրավիճակի ստեղծմանը: Իսկ ինչպե՞ս դուք դիմակայում այդ ամենին:
Պատասխանեք թեստի հարցերին և կպարզեք:
1.Դեղատանը ձեզանից առաջ մի տատիկ է կանգնած և շատ երկար բացատրում է պրովիզորին թե ինչ է ուզում: Իսկ դուք շատ եք շտապում, ի՞նչ կանեք:
ա. անհամբերություն եք ցուցաբերում, տհաճություն արտահայտում.
բ. քաղաքավարությամբ ասում եք, որ կարելի է և արագացնել:
գ. համբերատարությամբ սպասում եք, թե երբ կվերջացնեն:
2.Աշխատանքային ընկերն ակնհայտորեն ուզում է ձեզ վրա բարդել իր պարտականությունների մի մասը: Ինչպե՞ս կվերաբերվեք:
ա. Վճռականորեն կհայտարարեք, որ մտադիր չեք նրա աշխատանքը կատարել:
բ. Կհամաձայնեք օգնել այն դեպքում, եթե այն ձեզ համար այնքան էլ դժվար չէ:
գ. Իհարկե կօգնեք, հնարավոր է, ինչ-որ ժամանակ դուք էլ օգնության կարիք ունենաք:
3.Մեծ լսարանի առջև ելույթ եք ունենալու: Ինչպե՞ս կպատրաստվեք:
ա. Հանգստացնող դեղամիջոցներ կվերցնեք:
բ. Հայելու առջև մի քանի անգամ կփորձեք ձեր ելույթը:
գ. Ամենայն մանրամասնությամբ կմտածեք թե ինչ եք հագնելու, ինչպիսի սանրվածք եք անելու:
4.Բացարձակապես ժամանակ չունեք, իսկ հարազատներից մեկը խնդրել է իրեն այցելել: Ինչպե՞ս կվարվեք:
ա. Կխնդրեք, որ ձեզ հանգիստ թողնեն:
բ. Կփորձեք բացատրել իրավիճակը և խոստանալ, որ մի ուրիշ անգամ անպայման կայցելեք:
գ. Ձեր օրվա ռեժիմի մեջ նրա համար մի փոքրիկ ՙպատուհան՚ կգտնեք ու կայցելեք, քանի որ հարազատները ձեզ հենց այնպես չեն խնդրում իրենց այցելել:
5.Գոյություն ունեցող մարդկային ֆոբիաներից ձեզ համար ամենահասկանալին համարում եք...
ա. Վախը սարդերից, այլ միջատներից:
բ. Վախը բարձրությունից, աերոֆոբիան:
գ. Վախը մթությունից, այն էլ շատ փոքր տարիքում:
6.Ինչ-որ բանից ալերգիա ունե՞ք:
ա. Այո, ցանկացած առիթով ռեակցիան անմիջապես լինում է:
բ. Ժամանակ առ ժամանակ, միայն որոշակի պայմաններում:
գ. Ոչ մի բանից ալերգիա չունեք:
7.Հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու ձեր սեփական, ստուգված միջոցներն ունեք:
ա. Ծխախոտի տուփը և շատ սուրճ:
բ. Զանգել մտերիմ մարդուն ու նրան պատմել բոլոր խնդիրները:
գ. Զբաղվել սպորտով, զբոսնել, գիրք կարդալ:
8.Ձեզ մոտ տեղի ունեցածի անմտության զգացումն առաջանո՞ւմ է, երբ ցանկանում եք ամեն ինչի վրա «ձեռքը թափ տալ»:
ա. Այո, և դա հաճախ է պատահում:
բ. Միայն ծայրահեղ հոգնածության ժամանակ:
գ. Ձեզ անծանոթ է նման վիճակը:
Ամփոփեք արդյունքները
Եթե գերակշռում են «ա» պատասխանները
Այնքան էլ հեշտ չեք ապրում: Անհանգստանում եք ցանկացած առիթով և ամենահասարակ խնդիրն ուռճացնում հասցնում եք տիեզերական մասշտաբների: Երբ ինչ-որ անկանխատեսելի բան է պատահում, անմիջապես իրադարձությունների զարգացման ամենաբացասական տարբերակն եք պատկերացնում, չնայած, պարզվում է, որ ամեն ինչ այնքան էլ սարսափելի չէ, ինչպես դուք էիք պատկերացնում: Ըստ երևույթին, հարուստ երևակայություն ունեք, բայց աշխատեք ամեն դատարկ առիթով ձեզ չտանջել:
Գերակշռում են «բ» պատասխանները
Հազվադեպ եք կորցնում ինքնատիրապետումը: Այնքան էլ շատ չեն այն հանգամանքները, որոնք ստիպեն ձեզ ափերից դուրս գալ: Նույնիսկ անսպասելի իրավիճակներում կարողանում եք սառնասրտորեն դատել: Այնուամենայնիվ, բավական զգացմունքային եք, երբեմն հուզվում եք շատ փոքրիկ բանից: Բայց, անմիջապես զսպում եք հույզերը և նորից սառնասիրտ մարդու կերպարի մեջ մտնում: Շատ քչերը կարող են գուշակել, թե ինչ փոթորիկ կա ձեր հոգում:
Գերակշռում են «գ» պատասխանները
Ինքնատիրապետումը պահպանելու մեծ ընդունակություն ունեք: Միշտ հանդարտ եք, երբեք խուճապի չեք մատնվում, ամեն ինչի հանդեպ սեփական կարծիքն ունեք: Ձեր աշխարհընկալումը շատ ներդաշնակ է, այնտեղ ամեն ինչ իր տեղն ու ժամանակն ունի: Տեղի ունեցածի հանդեպ փիլիսոփայական վերաբերմունքը, չափավոր հեգնանքը, առողջ սկեպտիցիզմը օգնում են ձեզ հաղթահարել կենսական դժվարությունները:
Կարդացեք նաև
adme.ru-ն գրաֆոլոգիա գիտության միջոցով, որն ուսումնասիրում է ձեռագրի կապը խառնվածքի հետ, պարզել է, թե ինչ է «ասում» մարդու մասին նրա ստորագրությունը...
Ճապոնացիների համար արյան խումբն ունի ճիշտ այնպիսի նշանակություն, ինչպես կենդանակերպի նշաններն Արևմուտքում: Gogetnews.info-ն ներկայացնում է որոշ փաստեր այն մասին, թե ինչպես է արյան խումբը որոշում բնավորությունը...
Մարդու բնավորության և նրա վարքագծի վրա ազդում է այն հանգամանքը, թե տարվա որ եղանակին է նա ծնվել, հավաստիացնում են Մեծ Բրիտանիայի մասնագետները: Իրենց ենթադրությունը հաստատելու համար մասնագետներն ուսումնասիրել են...
Տարբեր նկարներ, որ մենք ենթագիտակցաբար խզմզում ենք թղթի վրա` հեռախոսով զրուցելիս կամ հանդիպման ժամանակ, շատ հաճախ իրենց տիրոջ մասին կարող են ասել շատ ավելին, քան հենց տերը գիտի իր մասին...
Բնությունը մարդկանց տարբեր շուրթեր է տվել, դա հենց այնպես չէ: Շրթունքների ձևը շատ բան կարող է ասել կանանց մասին...
Ականջները պարզապես լսողության օրգան չեն: Ականջների ձևից ելնելով, վաղ ժամանակներից, որոշել են մարդու ներուժը, իսկ բժիշկներn ականջի գույնով ախտորոշել և բուժել են հիվանդություններ...
Մատների երկարության տարբերությունը շատ բան կարող է հուշել բնավորության, նախընտրությունների ու մարդկային որակների մասին։ Ներկայացնում ենք բրիտանացի գիտնականների եզրակացությունը...
Գույնը համարվում է հոգեհուզական վիճակի, խառնվածքի, բնավորության արտահայտման հիմնական տարրերից մեկը: Այս կամ այն իրն ընտրելիս մենք կարող ենք ռացիոնալ ձևով ինքներս մեզ պատճառաբանել այդ ընտրությունը...
Ծիծաղը թուլացնում է մարդուն, բարենպաստ ներգործություն ունենում նրա հոգեկան աշխարհի վրա: Զուսպ մարդը հազվադեպ է ծիծաղում, սովորաբար սահմանափակվում է մեղմ ժպիտով:Հիվանդ մարդիկ ևս հաճախակի չեն...
Ահա դրանց նշանակությունները գիտեին շատ քչերը: Ոմանք նույնիսկ չգիտեին էլ, որ խալերը կարող են որևէ նշանակություն ունենալ: Բայց արի ու տես, որ դրանք իմաստ...
Որքան հաճախ ենք մենք լսում՝ աչքերը հոգու հայելին են, սակայն ինչպես պարզվել է՝ մարդու բնավորության մասին կարող են պատմել ոչ միայն աչքերը, այլև...
Կնոջ մասին շատ բան կարող են պատմել ո՛չ միայն նրա շպարը, պայուսակը, շրթներկն ու անգամ նրա եղունգները, այլև նրա դաստակի ձևը։ Որպեսզի մաքսիմալ ինֆորմացիա ստանաք նրա մասին, անպայման պետք է ուշադրություն...
Մարդիկ շփվելիս, իրենք էլ դա չնկատելով, հաճախ օգտագործում են ժեստեր: Զրույցի ժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ժեստերին, դիմախաղին և մարմնի շարժումներին...
Իհարկե՛, գեղեցիկ սեռի ներկայացուցիչները սիրում են փոփոխել իրենց մազերի ձևը եւ հաճախ փոխում են սանրվածքը, մազերի երկարությունը, բնավորությունը ևս երբեմն-երբեմն փոփոխության է ենթարկվում: Սակայն, խոսքը, մասնավորապես...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն